72 տարեկանում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին՝ հայտնել է նրա կինը: Գրաչևսկին դեկտեմբերի 27-ին ծանր վիճակում հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով՝ Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոց: Գրաչևսկին ՌԴ վաստակավոր արտիստ էր: